Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու դատարանի որոշման վերաբերյալ Վերաքննիչ բողոքի քննությունից դեռ նորություն չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը։

Նա նշեց, որ առաջիկայում հավանաբար հայտնի կլինի նիստի օրը եւ մյուս շաբաթ բողոքը քննության կառնվի։ Ինեսա Պետրոսյանը շեշտեց, որ Շանթը հոգեկան հիվանդությամբ չի տառապում։

Նրա  խոսքով՝  դատարանը ընդհանրապես չի էլ անդրադարձել, թե ինչ հարցեր պարզաբանելու համար է անհրաժեշտ նրան տեղավորել հոգեբուժարանում։ «Եթե ունենք եզրակացություն, որ անձը չի տառապում հոգեկան հիվանդությամբ եւ չի տառապել, այս դեպքում իրավական անորոշություն կա, հարկ չկար նրան տեղավորել հոգեբուժական հիմնարկում։ Նրանք ակնկալում են առողջ մարդու համար ստանալ եզրակացություն, որ նա խնդիրներ ունի»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի եւ Հունան Պողոսյանի կողմից Շանթ Հարությունյանին բռնության ենթարկելու մասին Նիկոլ Փաշինյանի դիմումին՝ փաստաբանն ասաց, որ ինքը ավելի ուշ է ներգրավվել գործում, եւ այդ ժամանակ երբ այցելել է իր պաշտպանյալին, բռնության հետքեր չի հայտնաբերել։ Ինեսա Պետրոսյանի Շանթ Հարությունյանը հետ զրուցել է այդ թեմայով, սակայն նա առայժմ նպատակահարմար չի գտնում որեւէ բան հայտարարել։ «Որոշակի հարցեր կան, Շանթը, իր սկզբունքերից ելնելով, առայժմ չի ցանկանում խոսել,  այդ մասին նա հայտարարություն կանի։ Երբ որոշի ցուցմունք տտ, այդ ժամանակ կբողոքարկենք ՀՔԾ-ի ոոշումը Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործ չհարուցելու մասին»,-ասաց  Ինեսա Պետրոսյանը։