ԱՄՆ-ում մեկնարկել է ամանորյա զեղչերի սեզոնը: Նոյեմբերի 29-ից սկսած՝ առեւտրային ցանցերը իրենց ապրանքները վաճառքի կդնեն նվազագույն ցածր գներով: «Սեւ ուրբաթ» օրը զեղչերը 20- 40 տոկոս կկազմեն, առանձին ապրանքներ կարող են մինչեւ իննսուն տոկոսով զեղչվել, հաղորդում է Dailymail-ը:

Վիճակագրության համաձայն՝ ամենաշատ գնումներ արվում է հենց այդ օրը:

Կապված մեծ աշխուժության հետ՝ որոշ նահանգներ «սեւ ուրբաթը» ոչ աշխատանքային օր են հայտարարել, սակայն այն չի համարվում դաշնային տոն: