ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ամենավճռական կերպով դատապարտել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան ականանետային գնդակոծության փաստը եւ այն հավասարեցրել ահաբեկչության: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԱԽ անդամները «ցավակցություններ են հայտնել զոհերի ընտանիքներին եւ բոլոր նրանց, որոնք տուժել են այդ սարսափելի ահաբեկչական գործողությունից»:

Սիրիայի ընդդիմության զինյալները, նոյեմբերի 28-ին, ականանետային գնդակոծության են ենթարկել Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան շենքը: Ականներից մեկը պայթել է դեսպանատան տարածքում, մյուսը՝ շենքին շատ մոտ:

Միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ սիրիացի, 9 մարդ, այդ թվում դեսպանատան անվտանգության աշխատակիցները, վիրավորվել են: ՌԴ քաղաքացիներից ոչ ոք չի տուժել:

ՌԴ դեսպանատան շենքին ոչ զգալի նյութական վնաս է հասցվել:

Նշենք, որ ՌԴ դեսպանատան անմիջապես հարեւանությամբ է գտնվում Հայաստանի դեսպանատունը: