Արեւելյան գործընկերության՝ վյլնյուսյան գագաթաժողովում կրած անհաջողությւոնից հետո ԵՄ-ն Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագրի կնքումը տեղափոխել է 2014-ի սկիզբ: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հաղորդել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ուկրաինան չի ստորագրել ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը: Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ ԵՄ-ում նախագահող Լիտվայի նախագահ Լեյլա Գրիբաուսկայտեն ավելի վաղ բազմիցս հայտարարել էին, որ ուրբաթ օրը կհայտարարվի փաստաթուղթը ստորագրելու վերջնաժամկետի մասին: