Արթիկ-Փոքր Մանթաշ ճանապարհի 9-րդ կմ-ին, նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-2105»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տուժածին տեղափոխել է «Արթիկ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: