Լիբիայի հարավ-արեւմուտքի Սաբհա քաղաքում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալով՝ պայթյունը հաջորդել է զինապահեստի վրա աֆրիկացի միգրանտների հարձակմանը, որոնք փորձում էին զենք գողանալ:

Հսկիչների եւ կողոպտիչների միջեւ փոխհրաձգություն է սկսվել, որն էլ դարձել է պայթյունի պատճառ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: Պայթյունի հետեւանքով զոհվել է 40 մարդ, կան վիրավորներ:

Ըստ փորձագետների՝ Մուամար Քադաֆիի տապալումից երկու տարի անց երկրի նոր իշխանություններին դեռ չի հաջողվում Լիբիայիում  իրավիճակը վերահսկողության տակ պահել: