Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Վիլնյուսում ընթացող «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից շրջանակներում, հանդիպել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանի արտգործնախարարը եւ Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նամակներ են փոխանակել, որոնք նախանշում են ապագային միտված Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ համագործակցության օրակարգը։