Հայաստանցիները բանկերն օգտագործում են կոմունալ վճարումների եւ դրսից ստացվող դրամական փոխանցումների համար, ասվում է Մարքեթինգի հայկական ասոցիացիայի եւ Հայաստանում Gallup International-ի գործընկեր MPG ընկերության ուսումնասիրությունում:

Պատասխանողների 43%-ը բանկից օգտվում է  կոմունալ վճարումների համար: Եվս 42% -ը բանկ է այցելում արժույթի փոխանակման, 39% - ը՝ դրսից ուղարկված գումարը ստանալու համար:

Եվս մեկ տարածված գործողություն՝ բանակային քարտերի կիրառումը՝  31%: Աշխատավարձն ու թոշակը բանկի միջոցով ստանում են պատասխանողների 24%-ը, սպառողական վարկեր ձեւակերպում են 28%-ը: 21%-ը բանկերն օգտագործում են դրամական փոխանցումներ ուղարկելու համար:

Ավանդների եւ հիփոթեքի համար բանկ այցելում է պատասխանողների 6%-ը միայն: Տան վերանորոգման եւ մեքենայի գնման վարկեր ունեցել են 3 եւ 2 տոկոսը: