Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Վիլնյուսում հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի հետ եւ քննարկել հայ-իսպանական հարաբերությունների օրակարգին եւ երկկողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Իսպանիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումն ու փոխգործակցության ամրապնդումը առեւտրատնտեսական եւ մի շարք այլ ոլորտներում:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, համագործակցությունը բազմակողմ ձեւաչափում՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում: