ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հանավական է, պաշտոնական այցով Ռուսաստան կժամանի 2014 թվականին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ առաջնորդը պետք է մասնակցի G8-ի գագաթաժողովին, որը տեղի է ունենալու 2014 թվականի հունիսին՝ Սոչիում:

Հիշեցնենք, որ Օբամայի նախորդ այցը Ռուսաստան տեղի է ունեցել 2013-ի սեպտեմբերին, երբ նա Սանկտ Պետերբուրգում մասնակցել է G8-ի գագաթաժողովին: