2014-ին ստեղծված Եվրասիական միությունը կլինի հզոր վերազգային միավորում, կարող է դառնալ ժամանակակից աշխարհի բեւեռներից մեկը: Այդ մասին է վկայում այսօր Կազանում կայացած միջազգային համաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթի կետերից մեկը: Այս մասին նշել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Եվրասիական տնտեսական միությունը պետք է սկսի գործառնել 2015-ի հունվարի 1-ից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցել է 18 երկրների 1,5 հազար մասնակից: