Հրապարակվել է այն հայ բռնցքամարտիկների անունները, որոնք պետք է մեկնեն Բաքու` մասնակցելու բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հիշեցնենք, որ այդ առաջնությունը մեկնարկելու է Բաքվում ապրիլի 20-ին եւ տեւելու է մինչեւ մայիսի 2-ը:
Ըստ այդմ, Հայաստանն այս մարզական միջոցառմանը կմասնակցի 6 մարզիկներով՝ Կարյուն Սողոմոնյան (48 կգ քաշային կարգ), Նարեկ Աբգարյան (51 կգ քաշային կարգ), Արթուր Քիրաջյան (54 կգ քաշային կարգ), Կարեն Տոնականյան (57 կգ քաշային կարգ), Հրայր Մաթևոսյան (60 կգ քաշային կարգ) և Հովհաննես Բաչկով (64 կգ քաշային կարգ):
Նշենք, որ այն մարզիկները, որոնք կկարողանան այս մրցույթում գրավել առաջին 4 տեղերը, հնարավորություն կստանան մասնակցելու Սինգապուրում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Հենց սրանով էր պայմանավորված, որ հայ մարզիկները որոշել են անպայման մասնակցել այս առաջնությանը:




























