Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոները հերքել է այն տեղեկությունը, որ իր եւ WBC եւ WBA վարկածով աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի միջեւ մաtչ-ռեվանշի մենամարտի պայմանագիր է կնքվել։ Հիշեցնենք, որ այդ տեղեկությունը ԶԼՄ-ներում հայտնվել էր անցած շաբաթ։
Դոները հայտարարել է, որ երբեք չի լսել նմանօրինակ պայմանագրի եւ հնարավոր մենամարտի մասին։




























