«Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում ընդունված ամփոփիչ հռչակագրից դատելով՝ կարելի է ասել, որ Ուկրաինան կստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը 2014թ. մարտին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի իշխող, Տարածաշրջանների կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Մակեենկոն:
Եվրամիությունն ու Ուկրաինան հաստատել են իրենց մտադրությունը՝ ստորագրել ասոցացման համաձայնագիրը արդեն 2013թ. ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում հստակեցված սկզբունքների հիման վրա, ասվում է ընդհանուր հռչակագրում:
««Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում ընդունված համատեղ հռչակագրում ասվում է, որ 2014թ. մարտին համաձայնագիրը կստորագրվի»,- քաղաքական գործչի դիրքորոշւմը ներկայացրել է կուսակցության մամուլի ծառայությունը:
Նա նշել է, թե այժմ կողմերը պետք է լուծեն եւ հանեն բոլոր խնդրահարույց հարցերը ասոցացման ճանապարհին:





























