Կիեւում Անկախության հրապարակում անհայտ անձինք հանուն եվրաինտեգրացման հանրահավաքի մասնակիցների վրա ծխանռնակներ են նետել: Ծուխը մոտ 10 րոպե տարածվել է:
«Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մոտ 300 զինվորներ շրջափակել են ընդդիմադիրների բարձրախոսներով երկու մեքենա, ինչպես նաեւցուցարարներին հետ են մղել Կրեշչատիկի երթեւեկելի հատվածից, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: Ցուցարարները սկսել են կոտրել մետաղե ցանկապատները, բախումներ են սկսվել «Բերկուտի» ջոկատայինների ու «Եվրամայդանի» ակտիվիստների միջեւ:
Իրավիճակն Անկախության հրապարակում, որտեղ Ուկրաինայի եվրաինտեգրացման մի քանի հազար կողմնակիցներ շրջափակվել են ոստիկանության կողմից, կտրուկ սրվել է:
Երեկոյան մայդանում հանդես կգան ընդդիմության առաջնորդները, որոնք ժամանել են Վիլնյուսից. Այնտեղ Ուկրաինան հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքումից:





























