Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը։ Մեր թիմն իր ելույթները հաջողությամբ է սկսել։ 56 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել 16-ամյա Սմբատ Մարգարյանը։ Սմբատը պոկում վարժությունում բարձրացրել է 109 կգ, իսկ հրում վարժությունում՝ 146 կգ։
Նշենք, որ Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս հայազգի Արսեն Թամրազյանը, ով երկամարտում հավաքել է 238 կգ եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։




























