Գլազգոյի կենտրոնում ոստիկանական ուղղաթիռի վթարից հետեւանքով տուժել է առնվազն 32 մարդ: Նույնքան հիվանդների տեղափոխել են տեղափոխել են տեղական հիվանդանոցներ, հաղորդում է «Sky News»-ը: Այն նաեւ հաղորդում է, որ վթարի հետեւանքով կան զոհեր: Նրանց հստակ թիվը դեռ հայտնի չէ:
«Հաշվի առնելով կատարվածի մասշտաբը՝ մենք պետք է պատրաստ լինենք, որ հնարավոր են զոհեր»,- հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ոստիկանական Eurocopter EC135 T2 մակնիշի ուղղաթիռը ուրբաթ երեկոյան ընկել է «Կլուտա» փաբի տանիքին Գլազգոյի կենտրոնում Կլայդ գետի ափին: Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում ուղղաթիռի ընկնելու պահին գտնվում էր մոտ 120 մարդ: Ուղղաթիռում գտնվում էին ոստիկանության երկու սպա ու մեկ քաղաքացիական օդաչու:
Բրիտանական խորհրդարանի պատգամավոր Ջիմ Մերֆիի խոսքով՝ դեպքի վայրում աշխատում է փրկարական հրշեջ ծառայության 40 միավոր, ինչպես նաեւ ոստիկաններ ու բժիշկներ:





























