Մոտ ժամանակներս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը կին կզբաղեցնի։ Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է ABC հեռուստաալիքի հետ զրույցում։
«Մեր երկրում կանանց համար պետական ծառայության անհավանական հնարավորություններ կան։ Ոչ մի կասկած չկա, որ մոտ ապագայում մենք կին նախագահ կունենանք», - ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը, գրում է Gazeta.ru-ն։
Իր հերթին ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման նշել է, որ չի ցանկանա Օբամային փոխարինել նախագահի պաշտոնում։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը հույս էր հայտնել, որ ապագայում Սպիտակ տունը կին ղեկավար կունենա։





























