ԱՄՆ միջուկային նոր ռազմավարությունը նախատեսում է կրճատել միջուկային զենքի օգտագործումը՝ նույնիսկ պաշտպանական նպատակներով։ Ինչպես հայտնում է Fox News-ը, միջուկային նոր ռազմավարության մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հայտնել երկուշաբթի՝ Վաշինգտոնում կայանալիք միջուկային զենքի չտարածման խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի նախօրեին։
Հեռուստաընկերության տվյալներով, Սպիտակ տունը հույս ունի, որ կարող է նոր բանացություններ սկսել Ռուսաստանի հետ, երբ երկու երկրներում էլ վավերացվի Օբամայի եւ իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ ապրիլի 8-ին կնքված ՌՀՍ մասին պայմանագիրը։
New York Times-ին տված հարցազրույցում Օբաման հայտարարել է, որ նոր ռազմավարությունն ուղղված է «սառը պատերազմի» տարիներից ժառանգած երկմտությունները եւ անորոշությունը ցրելուն։
Ինչպես նշվում է, Օբաման պատրաստվում է գնալ միջուկային զինանոցի տպավորիչ կրճատումների։




























