Հնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգի Լակհնաոու քաղաքում գնացքի երեք վագոններ ռելսերից ընկել են։ Բարեբախտաբար մարդկային զոհեր չկան, գրում է Times of India-ն։
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ եւ փրկարարական բրիգադներ։ Երկաթուղու տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է։ Ոստիկանությունը հետաքննում է դեպքը։ Հնդկաստանի երկաթուղիներում պարբերաբար միջադեպեր են գրանցվում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։
Վերջերս հարավային Անդրա Պրադեշ նահանգում ուղեւորատար գնացքների ճակատային բախման հետեւանքով ութ մարդ էր զոհվել։ Շարժակազմերից մեկը ռելսերից ընկել էր։





























