Մեկ օրվա ընթացքում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, 5.8 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել ինդոնեզական Սումատրա կղզու ափերի մոտ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել էն Սինաբանգ քաղաքից 73 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը գտնվել է 17.9 կմ խորության վրա:Երկրաշարժից հետո ցունամիների մասին նախազգուշացումներ չեն եղել: Զոհերի ու ավերածությունների մասին տվյալներ նույնպես չկան:
Բացի այդ, երկրի արեւելքում տեղի է ունեցել 6.9 մագնիտուդով երկրաշարժ:





























