Թաիլանդի կառավարությունը առաջիկայում կվերականգնի երկրի կարգ ու կանոնը: Այս մասին իր հեռուստաուղերձում հայտարարել են երկրի փոխվարչապետ ու ԱԳ նախարար Սուրապհոնգ Տովիչակչայկունը:
«Ցանկանում եմ վստահեցնել երկրի քաղաքացիներին ու միջազգային հանրությանը, որ Թաիլանդի կառավարությունն առաջիկայում կվերականգնի երկրի խաղաղությունն ու հանգստությւոնը»,-երկուշաբթի օրը փոխվարչապետ ու ԱԳ նախարարը, ով փոխարինել է անվտանգության հարցերով փոխվարչապետ, ոստիկանության ներկայիս թոշակառու գեներալ Պրաչա Պրոմնոկին՝ կարգ ու կանոնի ու խաղաղության ապահովման կետրոնի ղեկավարի պաշտոնում:
ԱԳ նախարարի խոսքով՝ վարչապետը որոշել է կարգ ու կանոնի ու խաղաղության ապահովման կետրոնի ղեկավարությունը հանձնել ԱԳՆ-ին՝ կապված միջազգային հանրության կողմից Թաիլանդում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ ուշադրության ավելացման հետ:





























