Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել:
Vesti.Az-ը, վկայակոչելով Սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնին, հայտնում է, որ Ադրբեջանի Շաբրանի շրջանում դեկտեմբերի 2-ի գիշերը` 00:50-ին, 3.80 բալ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժը տեղի է ունեցել 21 կմ խորությունում: Զոհեր եւ ավերածություններ չկան:





























