Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեում Ալեքսեյ Ժուրավլյովի նախաձեռնությունը՝ կապված ռուսաց լեզվին Եվրամիության պաշտոնական լեզվի կարգավիճակ տլու հետ, կոչել են «զազրախոսություն» եւ համեմատել ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի փիարի հետ:

Պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովի կարծիքով՝ ռուսերենին ԵՄ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալը կարող էր նպաստել Ռուսաստանի ու ԵՄ երկրների միջեւ տնտեսաան համագործակցության հետագա զարգացմանը: Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը:

Նշենք, որ Եվրամիությունում ճանաչել են 24 պաշտոնական ու աշխատանքային լեզուներ: