Մալագայի օդանավակայանում հետին շասսիներով երկու անգամ թռիչքուղուն հպված թուրքական օդանավն անհասկանալի պատճառով չի կարողացել նվազեցնել արագությունը եւ երկրորդ պտույտն է գործել, հայտնում է mail.ru-ն՝ վկայակոչելով 9tv.co.il-ը:
Ըստ ավիափորձագետների` նման դեպքերում բարձրություն հավաքելը գրեթե անիրական է, եւ դա երջանիկ պատահականություն է եղել:
Հիշեցնենք, որ 2011թ. վերջին իրանցի օդաչուն 113 կյանք էր փրկել` կատարելով անհնարինը. նա կարողացել էր վայրէջք կատարել` առանց բացելու օդանավի առաջնամասի շասսիները: Միջադեպը տեղի էր ունեցել IranAir պետական ընկերության Boeing-727 օդանավով, որը թռչում էր Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանից: Օդանավում եղել էին 94 ուղեւորներ եւ անձնակազմի 19 անդամներ: Օդանավում եւ օդանավակայանում գտնվող մարդկանցից ոչ ոք չէր տուժել:





























