«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը համալրվել է եւս մեկ պատգամավորով՝ ի դեմս Լեւոն Դոխոլյանի: Այս մասին այսօրվա խորհրդարանական նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
Դոխոլյանը խորհրդարանում է հայտնվել ան պատճառով, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը նոյեմբերի 13-ին վայր էր դրել իր մանդատը:
Հիշեցնենք, որ Լեւոն Դոխոլյանը ՕԵԿ անդամ է եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի զարմուհու ամուսինը: Մինչ վերջերս Դոխոլյանը բարձր պաշտոն է զբաղեցրել «Հայասի գրուպ» ընկերությունում, որը պատկանում է ՕԵԿ առաջնորդ Արթոր Բաղդասարյանին: Բացի այդ, նշենք, որ Լեւոն Դոխոլյանն իր շրջապատում հայտնի է «Քույրիկ Լեւոն» մականունով:





























