Կիեւում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որը նախատեսված է դեկտեմբերի 5-6-ին, կկայանա՝ չանայած բողոքի զանգվածային ցույցերին: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտնել են Ուկրաինայի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
«Ամեն ինչ ըստ նախատեսվածի է ընթանում, հանդիպումը նախապատրաստական փուլում է», - ասել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել էր, որ Կիեւի կենտրոնում «եվրոմայդանը» ցրելուց հետո հազիվ թե նպատակահարմար լինի արտգործնախարարների նիստ անցկացնել ` ԵԱՀԿ շրջանակներում:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն մտադիր է դեկտեմբերի 5-6-ի նիստում հռչակագիր ընդունել Աֆղանստանի վերաբերյալ` 2014թ. Անվտանգության աջակցման միջազգային ուժերի զորքերը դուրս բերելու կապակցությամբ:





























