Բաղրամյան 26-ում պատրաստվում են դիմավորել պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նախագահականի դիմացի կարմիր գորգն արդեն պատրաստ է։

Բաղրամյան փողոցի երկայնքով՝ աջ ու ձախ մայթերը, հսկում են մեծ թվով ոստիկաններ։

Քաղաքի տարբեր հատվածներում աշխատող՝ NEWS.am-ի թղթակիցները հաղորդում են, որ դեպի Բաղրամյան 26 տանող բոլոր ճանապարհահատվածներից բերման են ենթարկվում ակտիվիստները, որոնք, ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, բաժանվել են տարբեր խմբերի։ Ակտիվիստները մեր թղթակցին պատմել են, որ այս պահի դրությամբ մոտ 100 մարդ է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ։

Բաղրամյան 26-ի հարակից կանգառները ազատում են մարդկանցից: Մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը փակ է։