Ապրիլի 2-ին ժամը 22.30-ին Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում՝ շրջվել է «ԻԺ» մակնիշի 04 ԼՕ 805 պետհամարանիշի ավտոմեքենան. վարորդ՝ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի բնակիչ Ա. Սարգսյան: Փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Տուժածներ չկան:

Նույն օրը, ժամը 22.35-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում: Դեռևս չպարզված հանգամանքներում՝ Երևանի Ազատամարտիկների 85/9 հասցեի բնակիչ Ա. Սահակյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի MFM 258 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը: Փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել գետից: Տուժածներ չկան:

Ապրիլի 3-ին, 02.45-ին Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում՝ «ՎԱԶ-21015» մակնիշի 03 ՍԼ 337 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ, Աշտարակի բնակիչ Ս. Ազիզյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան տեղափոխվել է երթևեկելի հատված: Տուժածներ չկան: