Ոստիկանության Արաբկիրի բաժնից ազատ է արձակվել դեկտեմբերի 2-ին Մաքսային միության դեմ բողոքի եթի մասնակից 9 քաղաքացի, որոնց, փաստաբան Տիգրան Սաֆարյանի խոսքով, ոստիկանությունում պահել են ավելի քան 6 ժամ: Այս մասին հաղորդում է «Ազատությունը»՝ նշելով, որ փաստաբանին թույլ չեն տվել մտնել ոստիկանության բաժին՝ չներկայացնելով որևէ հիմնավոր պատճառաբանություն:
Իսկ Ազգային ժողովի ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ Արաբկիրի ոստիկանապետը իրեն և խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին այդպես էլ որևէ պարզաբանում չի ներկայացրել ակտիվիստներին բերման ենթարկելու կապակցությամբ, և այդպես էլ թույլ չի տվել տեսակցել բերման ենթարկված քաղաքացիների հետ:





























