Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մի քանի ամսից պապիկ է դառնալու: Այս մասին գրում է ֆրանսիական «Ֆիգարո» թերթը: Պարբերականի հաղորդմամբ, նախագահի որդու ընտանիքում երեխան կծնվի մոտ 5 ամիս անց: 22-ամյա Ժան Սարկոզին ամուսնացել է 2008 թվականին Ջեսիկա Սեբաուն-Դարտիի հետ:
«Ֆիգարո»-ն նշում է, թե սպասվում է, որ մոտակա օրերին Ելիսեյան պալատը հանդես կգա կոմյունիկեով, որտեղ պաշտոնապես կհայտարարվի, որ 54-ամյա Սարկոզին առաջին անգամ պապիկ է դարձել:




























