Թուրք-իսրայելական հարաբերություններում նոր լարվածություն է առաջանում: Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Իսրայելի դեմ ուղղված վերջին քննադատություններին հետաքրքիր տարբերակով է պատասխանել:
Թուրքական Radikal-ը, վկայակոչելով իսրայելական Ynet կայքէջը, գրում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կամաց-կամաց վերափոխվում է Լիբիայի ղեկավար Մուամար Քադդաֆիի եւ Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի: Լիբերմանը նշել է, որ խնդիրը Թուրքիան չէ, այլ Էրդողանն է:
Նշենք, որ թուրքական մամուլի տեղեկությունների համաձայն, հենց Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի ղեկավարությամբ է կատարվել թուրք-իսրայելական հարաբերությունների մեջ լուրջ լարվածության առիթ հանդիսացած Իսրայելում Թուրքիայի դեսպանին ավելի ցածր աթոռին նստեցնելու միջադեպը:




























