Մոսկվայում տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տրանսպորտային ընկերության աշխատակիցներին գնդակահարած անձի նկարագրությանը համապատասխանող տղամարդուն: Հիշեցնենք, որ ըստ իրավապահների վարկածներից մեկի՝ մարդասպանը ոմն Սերգեյ Պավլովն է:
Դաջվածքներով եւ ոսկե ատամներով տղամարդը Մոսկվայում զանգվածային գնդակահարություն է կազմակերպել
Դեկտեմբերի 3-ի երեկոյան` ժամը 8-ի մոտ, աշխատողները հրազենային վերքերով չորս տղամարդու դի էին հայտնաբերել Յուգորյան կայարանի երկաթգծերի մոտ գտնվող վագոն-տնակում: Բոլոր չորսն էլ սպանվել էին գլխի կրակոցներից:
Հանցագործության վայրում հաջողվել էր գտնել նաեւ Մակարով ատրճանակի 11 փամփուշտ, հայտնում է Life News-ը:
Հայտնի է, որ սպանվածներն այդ օրը աշխատավարձ էին ստացել եւ որոշել էին դա նշել վագոն-տնակում: Ենթադրվում է, որ տղամարդը կրակել է փողոցից` վագոն չմտնելով:





























