Հայաստանի պետական գործիչները վերածվել են ճորտերի եւ հարճերի: Այս մասին այսօր դեկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ ինչպես Երեւանյան լճի մոտ կանգնողներին են փորձում են մի քանի կոպեկով ուրախացնել, այնպես էլ Հայաստանին են փորձում մի քանի մանրադրամով ուրախացնել: «Հակադրություն դրա՝ ստացանք Պարսկաստանի առաջարկը, որ ավելի ձեռնտու գներով կարող են գազ տրամադրել»,- նշեց ԱԻՄ նախագահը:
Պարույր Հայրիկյանը անդրադարձավ նաեւ երկաթուղուն եւ նշեց, որ ռուսական երկաթուղին ամենահետամնացն է: «Մաքսային միությանը միանալը մեր ժողովրդի կյանքում կատարված ամենանվաստացուցիչ քայլն էր: Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է պահպանել, ինչպես Ինդոնեզիայի կամ Թուրքիայի հետ, ոչ ավելին»,- նշեց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ իրականում ժողովրդի միայն 23 տոկոսն էր կողմ Մաքսային միությանը: Միաժամանակ նա նշեց, որ նոր հարցում են անցկացնելու, բայց համոզված է, որ Մաքսային միությանը կողմ արտահայտվողների թիվը երեսուն տոկոսը չի անցնի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























