Դուբայում մեկնարկել է շախմատային մրցաշարը, որին մասնակցում են նաեւ հայ շախմատիստները՝ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքոնյանը, Տիգրան Քոթանջյանն ու Գեւորգ Հարությունյանը:
Հարկ է նշել, որ մրցաշարն անցկացվում է արդեն 12-րդ անգամ, իսկ նրանում ամսնակցություն են ունենում այս տարի 153 շախմատիստներ աշխարհի 32 երկրներից:
Առաջին տուրի արդյունքներով մեր չորս գրոսմայստերներին հաջողվել է հաղթանակներ տանել, եւ միայն Գաբրիել Սարգսյանն է խաղաղությամբ ավարտել իր պարտիան:
Այսօր կայանալու են երկրորդ տուրի հանդիպումները:



























