Ապրիլի 6-ին Մինսկում կայացել է Ծանր ատլետիկայի եվրոպական ֆեդերացիայի հերթական նիստը: Օրակարգում եղել է Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների անցկացման տեղի ու ժամանակի հարցը:

Նիստի արդյունքներով որոշում է կայացվել 2011թ. աշխարհի առաջնությունն անցկացնել Փարիզում, իսկ Եվրոպայի առաջնությունը՝ Կազանում:

Հայաստանի ծանր ատլետիկայի ֆեդերացիան նախապես հայտարարել էր Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Հայաստանում անցկացնելու մտադրության մասին, սակայն նիստում չի հաստատել իր հայտը: