Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հնարավորությունները Վիլնյուսի գագաթնաժողովից հետո, Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, միջին եւ փոքր բիզնեսի պաշտպանության հետ կապված հարցեր, ղարաբաղյան կարգավորման հարցը, ինչպես նաեւ Հայաստանի դերը եվրաասոցացման եւ մաքսային միության ստեղծմանը վերաբերող տարածաշրջանային գործընթացների մեջ:





























