Թուրքիայում «Մեծ մուրճ» հեղաշրջաման ծրագրի շրջանակներում ձերբակալվել է նախկին Ազգային անվտանգության խորհրդի քատուղար, պաշտոնաթող գեներալ Շուքրու Սարըշըքը: Վերջինիս եւս առաջադրվել է «Ուժի օգտագործմամբ իշխանության տապալում» մեղադրանքը:

Նշենք, որ «Մեծ մուրճ» հեղաշրջաման ծրագրի շրջանակներում ապրիլի 5-ին իրականացված գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել 75 զինվորական:

Թուրքական Taraf-ի կողմից հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։ Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա գցել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։