Մեկ մարդ զոհվել, 12-ը լուրջ վնասվածքներ են ստացել Փարիզի հոյւսիսում գտնվող գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում։

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 4։30 րոպեին, ինչից հետո գործարանում հրդեհ է սկսվել։

Տուժածներից իննի վիճակը, AFP-ի տվյալներով, ծանր է գնահատվում։

Գործարանը պատկանում է Carbone-Lorraine ընկերությանը, որը էլեկտրոէներգետիկ արտադրանքների բաղադրիչներ է արտադրում։