Ապրիլի 6-ին «TIEARAS de Armenia» ընկերությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.30-ին Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքի` իրենց ընկերությանը պատկանող տարածքում աշխատող գյուղացիների կողմից հայտնաբերվել է արկի նմանվող առարկա:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և պաշտպանության նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՊՆ մասնագետների խումբը և Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները: Ժամը 18.15-ին ՀՀ ՊՆ մասնագետների կողմից հայտնաբերվել եւ տեղից բարձրացվել է 122 միլիմետրանոց բեկորաֆուգասային արկ` առանց մարտական գլխիկի ու հետագա վնասազերծման նպատակով տեղափոխվել ՊՆ ինժեներական զորքերի վարչություն: