Ապրիլի 6-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 4/29 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի վայր մեկնած փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ու հարազատների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1937 թ. ծնված Մերի Բորդյանը` սրտի կաթվածով: Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծանր է:

Նույն օրը, ժամը 06.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օհանովի 8/53 հասցեում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.43-ին, մարվել` 7-ին: Տան ննջասենյակում հայտնաբերվել է 1956 թ. ծնված Ս. Սահակյանի դին` այրվածքների հետքերով: Այրվել են Ս. Սահակյանին պատկանող բնակարանի ննջասենյակն ու միջանցքն իրենց գույքով` 23 քմ ընդհանուր մակերեսով: