Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար քաղաքում գտնվող 1881-ին կառուցված Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին վերանորոգվելու է եւ լինելու է, որպես թանգարան ու մշակույթի կենտրոն:

Թուրքական Emlakkulisi կայքէջի փոխանցմամբ` Սիվրիհիսարի քաղաքապետ Ֆիքրեթ Արսլանը նշել է, որ իրենք տեր են կանգնելու պատմական ժառանգությանը եւ վերանորոգելու են Անատոլիայիում ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը հանդիսացող Սուրբ Երրորդությունը եւ հայկական բաղնիքը: Քաղաքապետը հայտնել է, որ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո կլինի որպես թանգարան եւ մշակույթի կենտրոն:

Էսքիշեհիրի մշակույթի եւ զբոսաշրջության նահանգային կառույցի տնօրեն Ալի Օսմանը իր հերթին նշել է, որ Սիվրիհիսարի հայկական եկեղեցին արդեն գրանցվել է վերանորոգման ենթակա շինությունների ցանկում եւ ավարտին է հասնում վերանորգման նախագիծը: