Ապրիլի 1-ից 4-ը Էջմիածին քաղաքում կայացել է Հայաստանի նետաձգության մեծահասակների առաջնությունը, հաղորդում է Sportinfo.am կայքը:

Առաջնությանը մասնակցել են 32 մարզիկներ Երեւանից եւ Հայաստանի բոլոր մարզերից: Տղամարդկանց առաջնությանը 1-ին տեղը գրավել է Վասիլ Շահնազարյանը, 2-րդ տեղը՝ Արշակ Պետրոսյանը, երրորդը՝ Հովհաննես Պետրոսյանը: Կանանց առաջնության հաղթող է հռչակվել Գոհար Հովհաննիսյանը, որին հաջորդում են Նունե Վասիլյանը եւ Գոհար Հակոբյանը: Հաղթողներին պարգեւատրել են պատվոգրերով եւ մրցանակներով: