Դեկտեմբերի 12-ին Փարիզում Մոնսերատ Կաբալյեին նվիրված՝ Հայաստանի դեսպանատան կազմակերպած հոբելյանական միջոցառման ժամանակ «Հայկական վերածնունդ» ցանցային շարժման ակտիվիստները ի աջակցություն Վարդան Պետրոսյանի ակցիա են կազմակերպել և թռուցիկներ են բաժանել հավաքված հյուրերին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Նախախորհրդարանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Միջոցառմանը հրավիրված էին բազմաթիվ մեծահամբավ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող տիկինը»,-ասաց Ալեք Ենիքգոմշյանը, նշելով որ ակտիվիստները բաց նամակ են փոխանցել Շառլ Ազնավուրին և բազմաթիվ ոչ հայազգի մեծահամբավ մշակութային գործիչների:





























