Հունիս ամսին նախատեսվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնական այցը Վրաստան, որտեղ նա կհանդիպի Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին, որից հետո Նորին Սրբությունը Հովվապետական այցով կլինի Վիրահայոց թեմում` Թբիլիսիում և Ջավախքում: Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Նույն ժողովի ժամանակ Գարեգին Բ կաթողիկոսը տեղեկացրել է, որ ապրիլի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Եպիսկոպոսության աստիճան կստանան Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ վարդապետ Տիգրանյանը, Արագածոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը:




























