51-ամյա իտալացին փորձել է ինքնահրկիզվել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում: Նրան տեղափոխել են հիվանդանոց: 

Հայտնի է, որ տուժող տղամարդու կյանքին ոչինչ չի սպառնում: Վատիկանի ներկայացուցչի խոսքով՝ առայժմ հայտնի չէ ինքնասպանության փորձ կատարողի անձը կամ այդ քայլի դրդապատճառները: Հայտնի է միայն, որ նա Հռոմի բնակիչ է:

Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա նախապես իր վրա հրկիզվող հեղուկ է լցրել, նախքան լուցկին կմոտեցներ իրեն: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը: