Հայաստանում էթիլային ու թունդ ալկոհոլային սպիրտ արտադրողներին տրամադրվող լիցենզիայի ժամկետը 30 օրից նվազեցվել է հասցվել 23-ի: Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը, ժամկետի կրճատումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությամբ, որն ընդունվել է 2013-ի ապրիլին:
Որոշումը չի վերաբերում 220870 մաքսային դասակարգմամբ լիկյորներին ու 220890 կարգի մինչեւ 9 տոկոս խտության ալկոհոլային ըմպելիքներին եւ 2208 կարգի քառասուն տոկոսից ավել խտությամբ մրգային-հատապտուղային գինիներին:
«Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ լիցենզիայի տրամադրման ժամկետների կրճատումը տարածվում է բոլոր լիցենզիաների վրա, որոնք բարդ ընթացակարգով են տրամադրվում:




























