Հայաստանի կառավարությունը ցանկանում է ընդլայնել ֆերմերների համար վճարովի պետական ծառայությունները: Այս մասին նշվում է այսօր ընդունված Հայաստանի կառավարության համապատասխան որոշման մեջ: Նախագծի համաձայն՝ գյուղատնտեսության աջակցության մարզկենտրոնները պետք է մեծացնեն ինքնաֆինանսավորման մակարդակը:
Ֆերմերական խորհրդակցության կենտոնները ստեղծվել են 1993-ին՝ ԱՄՆ գյուղաատնտեսության դեպարտամենտի աջակցությամբ: 1997-99թթ ստեղծվել են մարզային կազմակերպություններ՝ գյուղատնտեսությանն աջակցելու:
Նախկինում փորձել ձեռնարկվել են՝ կենտրոնների ինքնաֆինանսավորման ուղղությամբ, հետեւաբար նաեւ ֆերմերների համար վճարովի խորհրդակցություններ ու ծառայություններ մատուցելու: Սակայն քանի որ գյուղաբնակների մեծ մասը վճարունակ չէ, ծրագիրը հետաձգվել է:




























