Ուկրաինայի ներքին քաղաքականությանն արտաքին միջամտությունն անընդունելի է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար:
«Շատ կարեւոր է, որ մեր ներքին հարցերին չմիջամտի որեւէ երկիր, եւ չկարծեն, որ իրենք այստեղ կարող են տնօրինել ինչպես ցանկանան, լինի Մայդանում կամ Մայդանից դուրս: Ես կտրականապես դեմ եմ, որպեսզի մեր երկիր գա որեւէ մեկը եւ մեզ սովորեցնի` ինչպես է պետք ապրել», - հայտարարել է Յանուկովիչն ուկրաինական լրատվամիջոցների հետ հարցազրույցում:
Նախագահը նաեւ հավելել է, որ ուկրաինացիները բավական քաղաքական կամք եւ իմաստություն ունեն իրենց խնդիրները լուծելու համար, հայտնում է ՈՒՆՆ-ը:





























