ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատմել է Լեդի Գագայի հետ հանդիպման մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու Լեդի Գագայի հետ: Բոլորը գիտեն, որ նա ֆանտաստիկ արտիստ է, բայց կարծում եմ, քչերն են իմանոմ, որ նա նաեւ հրաշալի մարդ է»,- պատմել է ամերիկացի համանախագահը:
Ուորլիքը պատմել է, որ իրեն հաջողվել է նստել եւ զրուցել երգչուհու հետ, շատ հաճելի է եղել, քանի որ «նա իսկապես հրաշալի մարդ է»:
Նշենք, որ դիվանագետի Twitter-ի բլոգում կա նրա լուսանկարը երգչուհու հետ:






























